Լուրեր

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկ

29.05.2016

https://www.haypost.am/hy/1464609412

Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում տեղի ունեցավ  «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»):

Մարումն իրականացրեցին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: