Ցեղասպանության ճանաչում

Ցեղասպանություն

Ցեղասպանություն

 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:

Ճանաչում

Ճանաչում

 

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր

  • Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ - 11 մարտի, 2010թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 4 մարտի, 2010թ.
  • ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 10 հոկտեմբերի, 2007թ.
  • Չիլի, Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.
  • Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2006թ.
  • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ.
  • Լիտվա, Ասամբլեայի որոշումը - 15 դեկտեմբերի, 2005թ.
  • Եվրոպառլամենտի որոշումը - 28 սեպտեմբերի, 2005թ.
  • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 14 հուլիսի, 2005թ.
  • Գերմանիա, Պառլամենտի որոշումը - 15 հունիսի, 2005թ.
  • Արգենտինա, Սենատի որոշումը - 20 ապրիլի, 2005թ.
  • Լեհաստան, Պառլամենտի որոշումը - 19 ապրիլի, 2005թ.
  • Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը - 21 դեկտեմբերի, 2004թ.
  • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 30 նոյեմբերի, 2004թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004թ.
  • Արգենտինա, Սենատի հռչակագիրը - 31 մարտի, 2004թ.
  • Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.
  • Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.
  • Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը - 16 դեկտեմբերի, 2003թ.
  • Արգենտինա, Սենատի որոշումը - 20 օգոստոսի, 2003թ.
  • Կանադա, Սենատի որոշումը - 13 հունիսի, 2002թ.
  • Եվրոպառլամենտի որոշումը - 28 փետրվարի, 2002թ.
  • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.
  • Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.
  • Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.
  • Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը - 16 նոյեմբերի, 2000թ.
  • Եվրոպառլամենտի որոշումը - 15 նոյեմբերի, 2000թ.
  • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
  • Լիբանան, Պառլամենտի որոշումը - 11 մայիսի, 2000թ.
  • Շվեդիա, Պառլամենտի զեկույցը - 29 մարտի, 2000թ.
  • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
  • Բելգիա, Սենատի որոշումը - 26 մարտի, 1998թ.
  • Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը - 3 ապրիլ, 1997թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.
  • Հունաստան, Պառլամենտի որոշումը - 25 ապրիլ ի, 1996թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշումը - 23 ապրիլի, 1996թ.
  • Ռուսաստան, Դումայի որոշումը - 14 ապրիլի, 1995թ.
  • Արգենտինա, Սենատի որոշումը - 5 մայիսի,1995թ.
  • Եվրոպառլամենտի որոշումը - 18 հունիսի, 1987թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.
  • Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը - 29 ապրիլի, 1982թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.
  • Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների Պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.
  • ԱՄՆ, Սենատ, որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.
  • ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
  • ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.
  • Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.

 

Կազմակերպություններ

  • Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.
  • Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
  • Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
  • YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.
  • Եվրոպական խորհուրդ, Պառլամենտական ասամբլեա, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.
  • Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.
  • Եվրոպական խորհուրդ, Պառլամենտական ասամբլեա, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
  • Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
  • Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.
  • Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.
  • ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.
  • Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.
  • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.
  • ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ.

Նահանգային ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ

ԱՄՆ նահանգներ

  • Ալյասկա
  • Արիզոնա
  • Արկանզաս
  • Կալիֆոռնիա
  • Կոլորադո
  • Կոնեկտիկուտ
  • Դելավեր
  • Ֆլորիդա
  • Ջորջիա
  • Այդահո
  • Իլլինոյիս
  • Կանզաս
  • Կենտակի
  • Լուիզիանա
  • Մերիլենդ
  • Մասաչուսեթս
  • Միչիգան
  • Մինեսոտա
  • Միսսուրի
  • Նեբրասկա
  • Նեւադա
  • Նյու Հեմփշիր
  • Նյու Ջերսի
  • Նյու Մեքսիկո
  • Նյու Յորք
  • Հյուսիսային Կարոլինա
  • Հյուսիսային Դակոտա
  • Օհայո
  • Օկլահոմա
  • Օրեգոն
  • Փենսիլվանիա
  • Ռոդ Այլենդ
  • Հրվ. Կարոլինա
  • Թենեսի
  • Տեխաս
  • Յուտա
  • Վերմոնտ
  • Վիրջինիա
  • Վաշինգտոն
  • Վիսկոնսին

Ավստրալիա

  • Նոր Հարավային Ուելսի նահանգ

Արգենտինա

  • Կորդոբայի նահանգ
  • Բուենոս Այրեսի նահանգ

Կանադա

  • Բրիտանական Կոլումբիա
  • Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
  • Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)

Շվեյցարիա

  • Ժնեւյան կանտոն
  • Վոդ կանտոն

Մեծ Բրիտանիա

  • Ուելս

Իտալիա

  • Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
  • Ուդինեի քաղաքային խորհուրդ
  • Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
  • Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
  • Բելլունոյի քաղաքային խորհուրդ
  • Հռոմի քաղաքային խորհուրդ
  • Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
  • Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
  • Ջենովայի քաղաքային խորհուրդ
  • Թիենեի քաղաքային խորհուրդ
  • Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
  • Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
  • Ռավեննայի քաղաքային խորհուրդ
  • Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
  • Վենետիկի քաղաքային խորհուրդ
  • Իմոլայի քաղաքային խորհուրդ
  • Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
  • Պարմայի քաղաքային խորհուրդ
  • Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
  • Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
  • Միլանի քաղաքային խորհուրդ
  • Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
  • Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
  • Լուջոյի քաղաքային խորհուրդ
  • Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
  • Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
  • Ասիաոյի քաղաքային խորհուրդ
  • Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
  • Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային
  • Պադովայի քաղաքային խորհուրդ
  • Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
  • Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
  • Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
  • Ռոսսիի քաղաքային խորհուրդ,
  • Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ,
  • Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ

Աղբյուրը: www.genocide-museum.am

Մշակութային եղեռն

Մշակութային եղեռն

 

Որեւէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները` ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված եւ ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաեւ հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արեւածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված եւ թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության, Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց եւ ավերվեց:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաեւ Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետեւողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:

Ներկայացված են հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին եւ հաջորդող ժամանակաշրջանում.

 

Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր

Cultural GenocideCultural Genocide


• Հոռոմոսի վանքը մինչեւ 1965թ. եւ 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


Անիի Ս. Փրկիչ եկեղեցի , 11-րդ դար 

Cultural GenocideCultural Genocide


• Հուշարձանը 1910-ական թթ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)

Cultural GenocideCultural Genocide


• Հուշարձանը մինչեւ 1960-ական թթ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր 

Cultural GenocideCultural Genocide


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 1966թ.` պայթեցումից հետո 

Cultural Genocide Cultural Genocide


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին 
• Վանական համալիրը մեր օրերում (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Cultural Genocide Cultural Genocide


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 2000թ-ին` 1966թ. պայթեցումից հետո (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


Տեկորի տաճար, 5-րդ դար 

Cultural GenocideCultural Genocide 
 


• Հուշարձանը մինչեւ 1912թ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի 


Բագրեւանդի Ս. Հովհաննես եկեղեցի, 613-619թթ.

Cultural GenocideCultural Genocide


• Հուշարձանը մինչեւ 1966թ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Cultural GenocideCultural Genocide


• Անի, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք, քաղաքի զինանշանը 1910- ական թթ. եւ 2000թ-ին` թուրքական վերանորոգումից հետո 

Cultural GenocideCultural Genocide


• Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ. եւ 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի )

Cultural GenocideCultural Genocide


• Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արեւելյան կողմից, (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Cultural GenocideCultural Genocide


• Մուշ, Ս. Առաքելոց վանք, 4-15րդ դարեր, 1900-ականների սկիզբ եւ 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Cultural GenocideCultural Genocide


• Մուշ, Ս. Կարապետ վանքը հարավ-արեւելյան կողմից, 4-18րդ դարեր, 1900-ականների սկիզբ 
• Մուշ, Չանկլի գյուղ, Ս. Կարապետ վանքի տեղանքը, 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Cultural GenocideCultural Genocide


• Ռշտունիքի շրջան, Նարեկավանքը հարավ-արեւմտյան կողմից, 1900-ականների սկիզբ 
• Վան, Ռշտունիքի շրջան, ավերված Նարեկավանքի տեղում կառուցված մզկիթ, 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Cultural GenocideCultural Genocide


• Վան, Կողբանց գյուղ, Սալնապատ վանքի ավերակները հարավ-արեւմտյան կողմից, 10-13րդ դարեր, 1900-ականների սկիզբ եւ 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Cultural GenocideCultural Genocide


• Վան, Շուշանց գյուղ, Կրմրավոր Ս. Աստվածածին վանքի տեղանքը, 1900-ականների սկիզբ եւ 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Cultural GenocideCultural Genocide


• Վան, Վարագավանք, 10 -11րդ դարեր, 1900-ականների սկիզբ եւ 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

 

Լուսանկարները վերցված են` ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԿ, www.raa.am

 

Հղումներ