Վիրտուալ շրջայց

Ներկայացուցչության շենքը


ՀՀ Մշտական ներկայացուցչությունը տեղակայված է Նյու Յորքում, 119 East 36 Street հասցեում գտնվող առանձնատանը: Իտալական ոճով կառուցված այս առանձնատունը, իր հարևանությամբ գտնվող հինգ այլ նմանատիպ առանձնատների հետ միասին, կառուցվել է 1856թ. Kennedy&Haw շինարարական կազմակերպության կողմից և վաճառվել նյույորքյան փաստաբան Թոմաս Գլովերին: Քառահարկ շինությունը կառուցվել է այդ ժամանակվա նորաձև Անգլիական ոճով` դեպի առանձնատան շքամուտք տանող աստիճանավանդակով, բարձր առաստաղներով և երկարաձիգ պատուհաններով:

Մյուրեյ Հիլլ թաղամասը, որտեղ տեղակայված է Հայաստանի ներկայացուցչությունը, Մանհեթենի համեմատաբար հանգիստ թաղամասերից է: Մոտակայքում են գտնվում Նյու Յորքի հանրային գրադարանը և գլխավոր կայարանը (Grand Central): Ժամանակին այս թաղամասը կոչվել է Ինկլենբերգ, այնուհետև վերանվանվել ի պատիվ հայտնի իռլանդացի Քուակեր ընտանիքի, որոնք հաստատվել էին Նյու Յորքում 1750-ականներին և այստեղ կառուցել իրենց ագարակատուն: Համաձայն տեղական լեգենդի, տկն. Մյուրեյը կարևոր դերակատարում է ունեցել ԱՄՆ հեղափոխական պատերազմի ժամանակ` զսպելով թաղամասում հաստատված Բրիտանացիներին:

Ավելի ուշ շրջանում, թաղամասում կառուցվել են առանձնատներ, որոնց ականավոր բնակիչներից են եղել Ջ.Փ.Մորգանը, ինչպես նաև Էլեոնոր և Ֆրանկլին Ռուզվելտները: Այս առանձնատներում ներկայումս տեղակայված են ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսարաններ:

ՀՀ մշտական ներկայացուցչության շենքը 1993թ. ՀՀ կառավարությանն է նվիրաբերվել Գևորգ և Սիրվարդ Հովնանյանների կողմից և դարձել ՀՀ առաջին սեփականությունը արտերկրում: Հովնանյանների ընտանիքը հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և մեծաթիվ նվիրատվություններով: Շենքը վերանորոգվել և կահավորվել է ի շնորհիվ հայ համայնքի մի շարք ընտանիքիների և անհատների նվիրատվությունների (շենքի լուսանկների համար սեղմել այստեղ):