Լուրեր

29.05.2016 • Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկ

Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

02.02.2016 • ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015թ․ ամփոփիչ մամլո ասուլիսին

2015 թվականի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, արտերկրում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, միջազգային...

20.01.2016 • Դեսպան Մնացականյանի ելույթը «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով ԱԽ քննարկմանը

Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

11.01.2016 • Դեսպան Մնացականյանն ընտրվեց ՄԱԶԾ, ՄԱԲՀ և ՄԱԾԻԳ-ի Գործադիր Խորհրդի նախագահ

Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:

10.12.2015 • ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.12.2015 • Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի (ԳԱ) նախագահի գրասենյակի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից համատեղ կազմակերպվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառում:

17.11.2015 • Դեսպան Մնացականյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցավ «Պահպանելով միջազգային խաղաղությունը և անվտանգությունը` արտացոլելով պատմությունը. Անվտանգություն, զարգացում և հակամարտությունների արմատները» խորագրով բաց քննարկումը, որը նախագահում էր ՄԹ-ի միջազգային զարգացման նախարար Ջ.Գրինինգը: Քննարկմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

29.09.2015 • Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:

01.08.2015 • ՀՀ-ն և ՄԱԿ-ը ստորագրեցին հնգամյա համագործակցության նոր ծրագիր

Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:

29.07.2015 • ՀՀ ՊՆ առաջին տեղակալի այցը ՄԱԿ

Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Միացյալ Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահմեդ Մոհամեդի հետ: