Փորձնակների համար

Լուսանկարներ

2010թ. ի վեր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անցկացնում է ամառային ուսումնական ծրագրեր աշխարհի տարբեր երկրների համալսարանների ավարտական կուրսերում սովորող հայ երիտասարդների համար:

Մեկամսյա ուսումնական ծրագիրը կազմված է երկու բաժիններից: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի դասախոսությունների միջոցով ծանոթանում են ՄԱԿ-ի հիմնական մարմինների, գործակալությունների ու հիմնադրամների աշխատանքներին ու գործառույթներին, ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնություններին, ՀՀ պատվիրակությունների գործունեությանը և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Երկրորդ բաժնում մասնակիցները հանդիպումներ են ունենում այլ երկրների պատվիրակությունների հետ, Հայաստանի դիվանագետների ուղեկցությամբ այցելում ՄԱԿ ու ներկա գտնվում կազմակերպության տարբեր մարմինների նիստերին, հանդիպում ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչների և օտարերկրյա դիվանագետների հետ, պատրաստում զեկույցներ և հաղորդագրություններ:

Ամառային ուսումնական ծրագիրը ներառում է նաև այցելություններ ԱՄՆ արևելյան ափի համայնքային կենտրոններ և հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախորդ տարիներին ծրագրին մասնակցել են հայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Կանադայից, Արցախից, Ռուսաստանից և ԵՄ երկրներից:

Ծրագրին մասնակցության դիմումները քննվում և մասնակիցները ընտրվում են ամերիկահայ կառույցների կողմից` մշտական ներկայացուցչության հետ համագործաթյամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Նյու Յորքում գործող հետևյալ կազմակերպություններին:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն – (212) 319 6383; nysip@agbu.org
ՀՅԴ (ԱՄՆ արևելյան ափ) - (201) 233 0208; unc@arfeastus.org