Մշտական Ներկայացուցիչ

Ողջույնի խոսք

Բարի գալուստ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջ: 1992թ.-ից ի վեր անդամակցելով հեղինակավոր միջկառավարական այս կազմակերպությանը և որդեգրելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բազմակողմ աշխատանքներին և շարունակում համատեղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

Մեր կայքէջը միտված է դառնալ արդյունավետ միջոց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ ՄԱԿ-ում Հայաստանի գործունեության և տեղական ու միջազգային խնդիրների առնչությանբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ: Մշտական ներկայացուցչության անձնակազմը պատրաստակամ է մանրամասն տեղեկատվություններ տրամադրել ՄԱԿ-ում Հայաստանի գործունեության մասին: Կայքեջի միջոցով կարող եք նաև մեզ ուղղել հարցեր ու առաջարկություններ:

Շնորհակալություն կայքէջ այցելելու համար:

ՆԳպարոն Զոհրաբ Մնացականյան

 

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
դեսպան, մշտական ներկայացուցիչ

 
 
 
Ծննդյան թիվն ու վայրը
Ծնվել  է 1966թ. մարտի 20–ին Երեւանում,  Հայաստան:
 
Կրթությունը

1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան

1989թ. – Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ

1991թ.- Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում,  Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան,  Մանչեսթեր,  Մեծ Բրիտանիա

Աշխատանքային գործունեությունը

1991-1993թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ  Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1993-1997թթ. -  Երկրորդ,  հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, ՄեծԲրիտանիա 

1995-1997թթ. – Առաջին քարտուղար  (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում  ՀՀ դեսպանություն

1997թ. - ՀՀ  Վարչապետի օգնական,  Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1997-1998թթ. -  Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն,  Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1998-1999թթ. -  Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ,  ՀՀ Նախագահի աշխատակազմ,  Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2002-2008թթ. -  Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում  ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա

2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա

2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում  ՀՀ  մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա

2011-2014թթ. – Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան,  Հայաստանի Հանրապետություն

2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ 

Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ եւ լիազոր դեսպան:
 

2011թ. սեպտեմբերին  ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Օտար լեզուներ
անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի: